02/03/2021 16:42
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ
«Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
«Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:
Ելնելով վերոգրյալից՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,-ասված է շարժման տարածած հայտարարությունում։