02/03/2021 17:33
Լուկաշենկոն և Պուտինը չեն քննարկել Բելառուսում իշխանության փոխանցման հարցը
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող բանակցությունների ընթացքում չեն քննարկել իշխանության փոխանցման հարցը, տեղեկացնում է BelTA-ն:
Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինի հետ հանդիպմանը նա քննարկել է Միության պետության ձևաչափով փոխգործակցությունը, համագործակցության, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման և տարբեր մարտահրավերների, այդ թվում՝ արտաքին մարտահրավերներին հակազդելու հարցեր:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները չեն քննարկել Բելառուսին ռուսական վարկ տրամադրելու հարցը, այն ի սկզբանե չի եղել բանակցությունների օրակարգում:
«Չի բարձրացվել նաև իշխանության, այսպես կոչված, փոխանցման հարցը», - գրում է BelTA-ն:
Լուկաշենկոն ասել է նաև, որ բանակցությունների ընթացքում բառացիորեն վերանայվել ու քննարկվել են բելառուս-ռուսական հարաբերությունների բոլոր հարցերը: