02/03/2021 14:54
Էդմոն Մարուքյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են ներքաղաքական ճգնաժամային իրադրությունից հնարավոր ելքերը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։
Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը», - ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։