02/03/2021 12:20
Գրոհայինները հարձակվել են Նիգերիայում գտնվող ՄԱԿ-ի բազայի վրա
«Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինները հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող ՄԱԿ-ի բազայի և հումանիտար օգնության կենտրոնի վրա, որտեղ գտնվում է բազայի 25 հոգանոց անձնակազմ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով անվտանգության ուժերի և հասարակական կազմակերպությունների աղբյուրներին:
«Մարդասիրական կենտրոնն ամբողջությամբ այրվել է զինյալների կողմից, բայց դրա աշխատակիցները չեն տուժել... 25 աշխատակից գտնվում է ապաստարանում, որը գտնվում է գրոհայինների պաշարման տակ», - գործակալությանը հայտնել են աղբյուրները:
Ենթադրաբար, հարձակումը իրականացրել են «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» (նախկին «Բոկո հարամ», արգելված Ռուսաստանի Դաշնությունում) ահաբեկչական խմբավորման անդամները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ Նիգերիայում «անվտանգության միջադեպ» է տեղի ունեցել, սակայն հրաժարվել է հատնել դեպքի մանրամասները: