02/03/2021 18:17
Պենտագոնը հրապարակել է Իրաքում ամերիկյան զինվորականներին իրանական հրթիռային հարվածի տեսանյութը (Տեսանյութ)
Միացյալ Նահանգները հրապարակել է նոր տեսանյութներ, որոնք նախկինում նախատեսված էին Պենտագոնի համակարգում պաշտոնական օգտագործման համար և վերաբերում են 2020 թվականի հունվարին Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարձակմանը։
Այն ժամանակ Թեհրանը հարված էր հասցրել Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով Իրանի լեգենդար ռազմական առաջնորդ Քասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան:
Հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը ներկայացնում են կադրեր, որոնք նկարահանվել են անօդաչուի կողմից Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադի հենակետի վրա իրանական հրթիռային հարձակումից մի քանի ժամ անց:
Այնուհետև Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը (ԻՊԿ) օգտագործել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: