02/03/2021 13:05
Բորիս Ջոնսոնը հայտարարել է Եվրո-2020-ի բոլոր խաղերն անցկացնելու Մեծ Բրիտանիայի պատրաստակամության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է երկրի պատրաստակամության մասին՝ անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության բոլոր հանդիպումները:
Մրցաշարն ամբողջովին իրենց տարածք տեղափոխելու բրիտանացիների մտադրության մասին տեղեկությունը հաղորդել է Sunday Times-ը:
«Եթե նրանք ցանկանում են, որ մրցաշարի այլ խաղեր այստեղ խաղան, մենք, անկասկած, պատրաստ ենք դրան», - The Sun-ը մեջբերում է Ջոնսոնի խոսքերը:
Եվրո-2020-ը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Մրցաշարին պետք է մասնակցի եվրոպական 12 քաղաք: