02/03/2021 18:40
Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5336 դեպք
Ուկրաինայում մեկ օրում քան 5336 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 1 357 470-ի, հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Մաքսիմ Ստեպանովը:
«Ուկրաինայում 2021 թվականի մարտի 2-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության COVID-19 5336 նոր դեպք: Մասնավորապես, 308 երեխա և 218 բուժաշխատող է վարակվել», - գրել է նա Facebook-ում:
Օրվա ընթացքում Ուկրաինայում հոսպիտալացվել է 1410 մարդ: Կորոնավիրուսով 162 հիվանդ մահացել է, 5194 բուժառու ապաքինվել է վարակից:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 26 212 մահվան դեպք: