04/03/2021 16:41
Մեծ Բրիտանիայում մոտ 21 միլիոն մարդ ստացել է COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինը
Մեծ Բրիտանիայում 20,7 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը. վերջին օրվա ընթացքում պատվաստվել է մոտ 225 հազար քաղաքացի: Այս մասին հայտարարել է «Sky News» հեռուստաալիքը:
Նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ավելի քան 895 հազար մարդ արդեն ստացել է դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը, ինչը 51 հազարով ավելի է նախորդ օրվա համեմատ:
Մեծ Բրիտանիայի կառավարության մարտի 3-ի տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր թագավորությունում հայտնաբերվել է հիվանդության ընդհանուր առմամբ 4 194 785 դեպք, որից 123 783-ը՝ մահվան ելքով: