04/03/2021 10:45
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 491 դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում մարտի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 173 307 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 491-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 164 085 (+179) մարդ, այս պահին բուժվում է 5194 (+305):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4028 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3208 (+6), իսկ այլ պատճառներով՝ 820 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: