04/03/2021 11:32
ԱՄՆ Պետդեպը ուշադիր հետևում է Հայաստանում քաղաքական լարվածությանը և կոչ է անում խուսափել բռնությունից
ԱՄՆ Պետքարտուղարությունն ուշադիր հետևում է Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը, այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը: Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել սրացումներից կամ բռնի գործողություններից: Մենք Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները», - հայտարարել է Փրայսը:
We are closely monitoring continuing political tensions in Armenia. We urge all parties to exercise restraint and avoid any escalatory or violent actions. We encourage Armenia's leaders to resolve their differences peacefully and respect the rule of law and democratic processes. pic.twitter.com/YlMzEVadwM
— Ned Price (@StateDeptSpox) March 2, 2021