04/03/2021 12:37
Բողոքարկվելու է. Փաստաբանը՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի մասին
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե գործ ունեն «պրիմիտիվ» քաղաքական հետապնդման հետ։
«Սա պարզապես պատվեր է», - ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե մեղադրանքի էությունն, առհասարակ, պարզ չէ։
Ստորագրությունը՝ չհեռանալու մասին խափանման միջոցը կբողոքարկվի։
«Սա, բնականաբար, բողոքարկվելու է։ Բոլոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու ենք այս իրավիճակին», - ասաց Արամ Վարդևանյանը։