04/03/2021 10:52
Եմենցի հուսիները հայտարարել են, որ հարված են հասցրել Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին
Եմենցի ապստամբների «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժումը հինգշաբթի առավոտյան հարված է հասցրել Ջիդդայում Saudi Aramco նաթընկերության օբյեկտին: Այդ մասին, ինչպես հայտնում է Al Masirah հեռուստաալիքը, հայտարարել է ապստամբերի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան:
Նրա խոսքով՝ օբյեկտին հարվածը ճշգրիտ է եղել:
Սաուդյան Արաբիան առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը:
Եմենում կառավարական ուժերի և հուսիների զինված կազմավորումների միջև դիմակայությունը շարունակվում է 2014 թվականի օգոստոսից: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո: Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել է աշխարհում խոշորագույն մարդասիրական ճգնաժամի: Ըստ ՄԱԿ-ի՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ բնակչության մոտ 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը: