04/03/2021 14:58
Թուրքամետ գրոհայինները կոպտորեն ճնշել են Սիրիայում իշխանամետ հանրահավաքը
Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ բնակավայրում տեղի է ունեցել հանրահավաք, որի մասնակիցները կոչ էին անում դուրս բերել թուրքամետ կազմավորումները:
Հավաքը գրոհայինների կողմից դաժանորեն ճնշվել է, ինչի հետևանքով հինգ խաղաղ բնակիչ տուժել է, մարտի 3-ի երեկոյան հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Ալեքսանդր Կարպովը:
«Ալ-Բաբ բնակավայրում (Հալեպ քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք) շուրջ 150 մարդ մասնակցել է հանրահավաքի, որի կոչն էր հետ կանչել թուրքամետ կազմավորումները և վերադարձնել Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող տարածքները», - հայտնել է ռուս զինվորականը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ հանրահավաքը «գրոհայինները բռնի կերպով ճնշել են ուժի գործադրմամբ, ինչի հետևանքով վիրավորվել է տեղի հինգ բնակիչ»: