04/03/2021 13:35
Արա Սաղաթելյանի ու «Գագիկ Սողոմոնյանի» միջև փաստական կապ դատարան չի ներկայացվել. փաստաբան (Տեսանյութ)
Դատարանը քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը: Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ գործն այնքան անհիմն է, Արա Սաղաթելյանին կալանավորումն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանակացած անձ փաստերը դիտարկելիս տվյալ եզրահանգմանը կգա:
«Խոսք չի կարող գնալ, որ ՀՀ-ում օրինականության սահմաններում գործող որևէ դատարան կարող է Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահել: Ուստի իմ ակնկալիքը Վերաքննիչ քրեական դատարանից օրինական, արդար և օբյեկտիվ որոշման կյայացումն է», - նշեց Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ դատարանին դիմումով հայտնել են, որ Արա Սաղաթելյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ Սաղաթելյանի ներկայությունը պետք է որ ապահովվի:
«Ավելի քան 400 անձ տվյալ IP հասցեից օգտվել է, թե ինչու է նրանցից ընտրվել պարոն Սաղաթելյանը որպես հանցագործություն կատարող, պետք բացատրեն վարույթ իրականացնող մարմինները: Եթե չենք ստանում բացատրություն, ուրեմն ակնհայտ է, որ սա կոնկրետ Արա Սաղաթելյանի դեմ ուղղորդված քրեական հետապնդում է», - նշեց պաշտպանը՝ ավելացնելով, որ փաստական կապ Արա Սաղաթելյանի ու «Գագիկ Սողոմոնյանի» միջև որևիցե պարագայում վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել դատարան:
«Արա Սաղաթելյանին կալանավորումն ապօրինի է», - ասաց Պողոսյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24