04/03/2021 13:56
ԱԱԾ-ի առգրաված տեխնիկայում պատերազմական ժամանակաշրջանի արխիվն է. ադրբեջանագետն իրենց աշխատանքը խոչընդոտելու միտում է տեսնում
Մեզ համար անհասկանալի է՝ ինչու է մեր տեխնիկան արդեն երկու շաբաթ ԱԱԾ-ում, լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Հիշեցնենք, որ Էլիբեգովան ևս իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել ու որոշ ժամանակ անց ազատ արձակել:
Ադրբեջանագետն իրենց աշխատանքը խոչընդոտելու միտում է տեսնում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է խանգարում իշխանությանն իր աշխատանքով:
«Տեխնիկայում պատերազմական ժամանակաշրջանի ամբողջ արխիվն էր՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, քարոզչության, ապատեղեկատվության վերաբերյալ: Այդ ամենը պատրաստվում էինք հանրայնացնել: Շատ մեծ՝ 10 հազար էջ նյութ էր հավաքված, որը մշակման փուլում էր», - պատասխանեց մասնագետը:
Նա ենթադրում է, որ թիրախում հայտնված մասնագետները խանգարում են իշխանությանը նոր որակի բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրության հետ: