04/03/2021 11:49
Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին (Տեսանյութ)
Այո՛, ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության հետևանքով է, որ քովիդով վարակման թվերն աճում են:
«Միշտ եղել եմ դիմակով և բոլորին հորդորում եմ լինել դիմակով», - ասաց նախարարը։
Հարցին, թե, օրինակ, Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին հորդորորե՞լ է մարտի 1-ի հավաքին ներկայանալ դիմակով, նախարարը պատասխանեց.
«Իմ հորդորն ուղղված է բոլորին»։