04/03/2021 16:30
Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել. Թագուհի Թովմասյան
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ են: Շահագործումը մի մասով դադարեցվել է, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել: Խնդրի մասին խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ հանքավայրի շուրջ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել:
Նրա խոսքով՝ 100 մարդ արդեն կրճատվել է:
«Սա նշանակում է, որ Վարդենիսից ու հարակից շրջաններից շուրջ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանք: Իսկ սոցիալական այս ծանր պայմաններում սահմանամերձ շրջանում դա իսկապես լուրջ խնդիր է: Նրանք ծայրահեղ միջոցների են ուզում դիմել: Ինձ հետ այսօր բազմաթիվ վարդենսիցիներ են կապվել, ովքեր մտադրություն ունեն իրենց բողոքն արտահայտել երկաթգիծը փակելով, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը դեպի Արարատ», - հայտնեց պատգամավորը: