04/03/2021 12:05
Մարդիկ աղքատանում են. տնտեսական հեղափոխությունը փլուզված է. Մելքումյան
Մեր երկիրը «հանգիստ» գահավիժում է դեպի անդունդ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով՝ չպետք է մոռանալ, որ անվտանգության բաղադրիչ է նաև տնտեսական անվտանգությունը:
«Բոլոր ոլորտներում ունենք գրեթե երկնիշ տնտեսական անկում՝ շուրջ 12 տոկոս: Բոլորը սպասողական վիճակում են: Կա քաղաքական, տոտալ ճգնաժամ, բիզնես ծրագրերը չեն իրականացվում: Մարդիկ սպասում են՝ ինչ է լինելու: Եթե նույնիսկ հայտարարվի, որ արտահերթ ընտրություն է լինելու, մարդիկ մինչև արտահերթ ընտրության ավարտն ու նոր կառավարության ձևավորումը որևէ լուրջ ծրագիր չեն անելու», - արձանագրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ մարդիկ աղքատանում են:
Մելքումյանի հաշվարկով՝ օրական նվազագույնը 5-7 մլն դոլար համախառն ներքին արդյունք ենք կորցնում:
Նրա խոսքով՝ մինչպատերազմյան ու մինչհամավարակի ժամանակներում՝ 2019թ. և 2020թ. ընթացքում, նաև օտարերկրյա ուղիղ ներդրումներն են կրկնակի, եռակի, քառակի պակասել:
Ըստ խորհրդարանականի՝ տնտեսական հեղափոխությունը փլուզված, ձախողված երևույթ է: