05/03/2021 17:34
Այս ամբողջ գործընթացը քաղաքական էր. Արա Սաղաթելյան (Տեսանյութ)
Թե ինչ խնդիրներ է ուզում լուծել իշխանությունն ինձ կալանավորելով՝ նույնիսկ իշխանությունը չի հասկանում, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Իմ խորը տպավորությամբ իշխանության գլխում իրար հակասող մտքեր են պարբերաբար ի հայտ գալիս, որն, իհարկե, համապատասխան հոգեվիճակի արդյունք է», - ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը քաղաքական էր.
«Այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակաուղղված է իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»։
Սաղաթելյանը նշեց, որ քննիչն ամբողջ նիստի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացվում էին աղճատված տվյալներ։
«Աղճատվել էր գաղտնալսումը», - ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ դատարանն, իր տպավորությամբ, դեմ չի եղել մոլորվելուն, ինչի հետևանքով էլ ինքը հայտնվել է մեկուսացման վայրում։