05/03/2021 13:11
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակել Սյունիքի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ. Թաթոյան
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Այդ մասին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով նաև ապացույցներ:
«ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ և մի շարք այլ գյուղերի հարևանությամբ», - ընդգծեց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանական զինված ուժերը։