05/03/2021 16:07
Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Արթուր Վանեցյան
Միանշանակ, Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Արա Սաղաթելյանն իմ ընկերն է, և ես այստեղ եմ ի աջակցություն իմ ընկերոջը», - ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և այսօր հրապարակելու է նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։