05/03/2021 15:35
Սոմալիի բանտից հարյուրավոր իսլամիստներ են փախել
Հյուսիսարևելյան Սոմալիում իսլամիստական «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման մարտիկները գրավել են Բոսասո քաղաքի բանտը և ազատել հարյուրավոր կալանավորների: Այս մասին ուրբաթ հայտարարել է սոմալիական «Garowe» պորտալը:
Փոխհրաձգության ընթացքում ութ մարդ է սպանվել։ Գրոհայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել ամբողջ շենքի վրա՝ նախքան ուժայինների ժամանումը:
Իր հերթին, «Dalsan» ռադիոկայանը հայտնում է, որ զինյալները բանտում ազատ են արձակել ավելի քան 400 բանտարկյալի: Նրանց մեծ մասը իսլամիստներ են, որոնք սպասում են դատավարության:
Նավահանգստային Բոսասո քաղաքում գտնվող բանտն ամենամեծն է Սոմալիի Պունտլենդ նահանգում: