05/03/2021 14:54
Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. ՄԻՊ
Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ 5-7 կմ նվազագույն չափով: Ասուլիսում այդ առաջարկն արեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև արոտավայրերի օգտագործումը:
«Այսօր արոտավայրերի օգտագործման լուրջ խնդիր ունենք, որովհետև սահմանագծում՝ որպես այդպիսին չկա: Անհսականալի է՝ որտե՞ղ է սահմանն ավարտվում: Խոշոր ու մանր եղջերավոր կենդանիները գնում, մոլորվում են: Մեր հովիները կա՛մ պետք է գնան, փնտրեն, իրենք էլ գերի ընկնեն, կա՛մ էլ չկարողանան կենդանիներին հետ բերել։ Այդպիսի դեպքեր ունեցել ենք», - նշեց պաշտպանը:
Նա ընդգծեց նաև, որ պետք է լինեն համապատասխան միջոցներ՝ Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգության համար:
Պաշտպանի խոսքով՝ այս պայմաններում չի պատերացնում, թե ինչպես է լինելու խաղաղ գոյակցությունը.
«Բա այդ կրակոցները պատահակա՞ն են»: