05/03/2021 16:26
Բելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային
Բելառուսի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Լիտվա՝ հորդորելով արտահանձնել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային՝ Բելառուսում իրեն մեղսագրված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Բելառուսի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Լիտվայի գլխավոր դատախազությանը՝ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ՝ կառավարության կարգի, հանրային անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - գրում է գործակալությունը: