05/03/2021 11:38
Արտահերթ ընտրությունների անցկացումը նաև մեր օրակարգում է, խնդիրը դրանց ժամկետի և պայմանների մեջ է. Միքայել Մելքումյան
Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկում չի ունեցել:
«Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել, որովհետև պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելու, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի առաջարկը», - խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Խմբակցության մյուս պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, թե փաստ է՝ քաղաքական ճգնաժամը վաղ թե ուշ պետք է հաղթահարվի, հետևաբար արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։
«Խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է», - ասաց Միքայել Մելքումյանը։