05/03/2021 12:55
Մեկ օրում մոլորակի վրա տեղի է ունեցել ավելի քան 100 երկրաշարժ
Գրեթե 150 երկրաշարժ է տեղի ունեցել ամբողջ աշխարհում մարտի 4-ին: Դրանցից ամենաուժեղը՝ 7,3-ից 8,1 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է Նոր Զելանդիայի ափերի մոտ: Ցունամիի վտանգ է հայտարարվել:
Այսպես, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS), տարբեր ուժգնության ցնցումներ են զգացվել Իսպանիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հունաստանում, Արևմտյան Թուրքիայում, Իսլանդիայում, Նիկարագուայում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում:
Այս կապակցությամբ Պերուի, Չիլիի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի իշխանությունները ցունամիի վտանգի պատճառով ափամերձ տարածքում բնակվող քաղաքացիներին հորդորել են տարհանվել:
Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ամերիկացի սեյսմոլոգներն արդեն հայտնել են առաջին ցունամիի մասին. 0,03 մ բարձրությամբ ալիքներ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի Տոնգա Թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆայի տարածքում:
Այս ցունամին տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում 8,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո: Նորզելանդական այլ պետությունների համար հայտարարվել է մեկից երեք մետր բարձրությամբ ալիքների վտանգի մասին: