05/03/2021 13:51
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվել է, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Վերաբացումը պայմանավորված է համաճարակային իրավիճակով:
«Առողջապահության նախարարությունը, երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով, վերաբացեց շուրջ 250 մահճակալ ունեցող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը», - գրել է Դերձյանը: