05/03/2021 17:02
Չինաստանը խոստանում է աջակցել ԱՀԿ-ին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում
Չինաստանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) աջակցելու պատրաստակամության մասին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում և COVID-19-ի պատվաստանյութերի բաշխման հարցում:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի 2021 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին:
«Մենք աջակցելու ենք ԱՀԿ-ին ռեսուրսները կենտրոնացնելու և պատվաստանյութերի արդյունավետ և արդար բաշխումն ապահովելու հարցում», - ասվում է փաստաթղթում: