05/03/2021 15:18
Չինաստանն անվանել է 2021 թվականի առաջնահերթությունը
Չինաստանը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում անվանել է պետության 2021 թվականի առաջնահերթությունը:
«Մենք ներմուծվող COVID-19 դեպքերի կանխարգելումը կդարձնենք մեր թիվ մեկ առաջնահերթությունը: Խստորեն կիրականացնենք կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ արտասահմանից Չինաստան ժամանողների համար, կբարելավենք հանրային առողջապահական համակարգը մուտքի նավահանգիստներում, ինչպես նաև կտրամադրենք ՊՇՌ-ի ամբողջական թեստավորում ժամանող ուղևորների համար, նախքան նրանք կմտնեն երկիր», - փաստաթուղթը մեջբերում է РИА Новости-ն:
Զեկույցում նաև խոսվում է սառեցված արտադրանքի և ներմուծվող այլ սննդամթերքի ախտահանման միջոցառումների վերաբերյալ իշխանությունների մտադրությունների մասին: