05/03/2021 11:23
Չեխիայում առաջին անգամ կորոնավիրուսից երեխա է մահացել
Չեխիայում կորոնավիրուսից մահացել է 8-ամյա մի աղջիկ: Սա երկրում առաջին մահն է Covid-19-ից 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում, հաղորդում է Novinky.cz-ը:
«Փետրվարին Պլսենի շրջանում մահացել է ութամյա մի աղջիկ, որը վարակվել էր կորոնավիրուսով: Այս մասին վկայում է Առողջապահության նախարարության վիճակագրությունը: Հայտնի չէ, թե արդյոք երեխան առողջական այլ բարդություններ է ունեցել: Վիճակագրության համաձայն, սա երեխայի առաջին մահն է, որը կապված է կորոնավիրուսի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Worldometers.info-ի՝ Չեխիան Covid-19-ի գրանցված դեպքերի թվով աշխարհում 20-րդն է, վարակի թիվը հասել է 1.3 միլիոնի (երկրի բնակչության 10%-ը): Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից ավելի քան 21 հազար մարդ է մահացել: