05/03/2021 13:30
Գերմանիայում համավարակային ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիս
Գերմանիայի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են համավարակային ռեժիմը, որը սահմանվել էր ազգային մակարդակով՝ կորոնավիրուսի հետ կապված: Խորհրդարանի նիստը հեռարձակվել է Բունդեսթագի կայքում:
Այսպիսով, համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 368 պատգամավոր, դեմ՝ 293-ը:
Համավարակային ռեժիմը թույլ է տալիս Գերմանիայի կառավարությանը երկարաձգել երկրում առկա գործողությունները կամ նոր սահմանափակումներ մտցնել առանց խորհրդարանի և դաշնային նահանգների պալատի հատուկ թույլտվության:
Ըստ վերջին տվյալների, Գերմանիայում COVID-19-ի գրեթե 2.5 միլիոն դեպք է գրանցվել, որից 2.3 միլիոնն ավարտվել է ապաքինումով, իսկ 71.8 հազարը՝ մահվան ելքով: