05/03/2021 14:08
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը
Մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Կառավարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: