06/03/2021 14:39
Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի ՍԴ դիմելու. Արա Զոհրաբյան (Տեսանյութ)
Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի ԳՇ պետի ազատման հարցով ՍԴ դիմելու, ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Հանրապետության նախագահը կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կամ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։
Նախագահն ընդունել է, որ կա պրոբլեմ և խնդիրը շատ խորն է, քանի որ ԳՇ պետին միացել են նաև բարձրաստիճան սպաներ։ Նախագահը դեռ օրեր ունի ՍԴ դիմելու համար։ Եթե նա չդիմի Սահմանադրական դատարան, ստացվում է, որ նա դրդում է, որպեսզի այս հարցերը լուծվեն փողոցում՝ ոչ սահմանադրական ճանապարհով», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նշենք, որ ՊՆ դիմաց ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զինվորականներն ու քաղաքացիներն ակցիա էին իրականացնում։
Նրանք գնացին նախագահի նստավայր՝ վերջինիցս պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։