06/03/2021 15:12
Եթե ընտրությունները կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, ժողովրդի մեծամասնության վստահությունը չեն վայելելու. Վանեցյան
Մենք մեր օրակարգից չենք շեղվում, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո՝ արտահերթ խրհրդարանական ընտրություններ:
«ՀՀ-ում թե ով պետք է լինի իշխանության՝ որոշելու է ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով: Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքը ի վիճակի չէ շարունակելու լինել ՀՀ վարչապետ: Իր վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և դրանք, եթե կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը», - ընդգծեց Վանեցյանը: