06/03/2021 13:06
Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Սպիտակ տունը:
Բայդենի այս քայլը սպասելի էր. նախագահ Բիլ Քլինթոնի օրոք 1995-ին սահմանված պատժամիջոցները երկարաձգվում էին ամեն տարի և հետագայում նույնպես փոփոխվում էին հաջորդող վարչակազմերի կողմից:
«Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ զենքի տարածումը, հրթիռների և այլ ասիմետրիկ ու պայմանական զենքերի մշակումը, տարածաշրջանային ագրեսիայի ցանցը և այդ ուղղությամբ տարվող արշավը, ահաբեկիչների աջակցությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա ենթակաների վնասակար գործողությունները շարունակում են մնալ անսովոր և արտառոց սպառնալիք ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ տնտեսության համար», - ասված է Բայդենի ստորագրած փաստաթղթում: