06/03/2021 14:01
«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը գեղեցիկ գարնանային համերգ կներկայացնի
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային գեղեցիկ համերգով: Մարտի 12-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) ունկնդիրը կվայելի գարնանային զարթոնքի, սիրո, գեդեցիկի, հույսի հույզերով տոգորված համերգային ծրագիր:
Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կներկայացվեն Դյուկ Էլինգտոնի, Քուինսի Ջոնսի, Չիկ Կորեայի, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգի՝ «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը ոգեշնչված է ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից: Այդ երգը գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Ի դեպ, այս մեղեդին նույնպես հնչելու է ջազ նվագախմբի համերգի ընթացքում: