07/03/2021 14:42
Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան
Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։
Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։
Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել թող այս սրիկափալասը գնա Իջևան և մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։
Ի դեպ Արմեն Փալասովիչ դավաճան սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպե Հայկ Չոբանյան», - գրել է Բագրատյանը։