08/03/2021 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 337 դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 175 016 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 337-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 164 954 (+170) մարդ, այս պահին բուժվում է 6008 (+159):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4054 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3225 (+4), իսկ այլ պատճառներով՝ 829 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 8 մարդ: