08/03/2021 10:00
Սամարայում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով 7 մարդ է մահացել
Յոթ մարդ է զոհվել Սամարայի մարզի Վոլժսկու միկրոշրջանի Տոլյատի-Սամարա մայրուղու վրա բեռնատարի և մարդատար մեքենայի բախման հետևանքով: Դատախազությունը վերահսկողության տակ է առել վթարի նախաքննության ընթացքը:
«ISUZU բեռնատարը և Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել են Սամարա-Տոլյատի մայրուղու 8-րդ կմ-ին՝ Կուրումոչ գյուղի մոտակայքում: Վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել մարզի դատախազի տեղակալ Ալեքսեյ Պավլովը: