08/03/2021 12:35
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատմել են «գաղտնի հարսանիքի» մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը CBS-ին հայտնել է, որ իրենք ամուսնության գաղտնի արարողություն են անցկացրել պաշտոնական հարսանիքից երեք օր առաջ:
«Հարսանիից երեք օր առաջ մենք ամուսնացել ենք: Ոչ ոք այդ մասին չգիտեր: Մենք զանգահարել էինք արքեպիսկոպոսին և պարզապես ասել նրան. «Տեսեք, սա շոու է ամբողջ աշխարհի համար: Բայց մենք ուզում ենք դաշինք կնքել մեր միջև և մեզ համար», - ասել է Մարքլը:
Նրա խոսքով՝ իրենց տան հետնաբակում անցկացվել է մասնավոր արարողություն առանց ընտանիքի անդամների և հյուրերի, որին ներկա է եղել միայն Քենթերբերիի արքեպիսկոպոսը:
Նրանք պաշտոնապես ամուսիններ են դարձել 2018-ի գարնանը, իսկ հարսանիքը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում: