09/03/2021 09:46
ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի մանդատի իրականացման գործում թերացումները հայկական կողմի համար խնդրահարույց են եղել. Նաղդալյան
Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ», - ասաց Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։