09/03/2021 10:45
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 182 դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 175 198 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 182-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 165 096 (+142) մարդ, այս պահին բուժվում է 6038 (+38):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4064 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3232 (+7), իսկ այլ պատճառներով՝ 832 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 10 մարդ: