09/03/2021 14:24
Իտալիայում COVID-19-ից մահացել է ավելի քան 100 հազար մարդ
Իտալիայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային վարակից մահվան 100 103 դեպք: Անցած օրվա ընթացքում 345 մարդ է մահացել COVID-19-ից, գրում է ANSA-ն:
Ըստ Իտալիայի Առողջապահության նախարարության՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-ով վարակվածության մոտ 13 902 նոր դեպք:
Համավարակի սկզբից ի վեր վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 3 081 368: