09/03/2021 15:37
Եվրախորհրդարանը քվեարկել է Պուչդեմոնին անձեռնմխելիությունից զրկելու օգտին
Եվրախորհրդարանի պատգամանորները մարտի լիագումար նիստում քվեարկել են Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Կառլես Պուչդեմոնին, ինչպես նաև երկու եվրախորհրդարանականների՝ Թոնի Կոմին և Կլարա Պոնսատիին, որոնց դեմ Իսպանիայում գործեր են հարուցվել Կատալոնիայում 2017 թ. ապօրինի հանրաքվեի կապակցությամբ, անձեռնմխելիությւնից զրկելու օգտին:
Պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին որոշումները պաշտպանվել են ձայների մեծամասնությամբ: Մասնավորապես, Կառլես Պուչդեմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկել է 400 պատգամավոր, 248-ը դեմ են արտահայտվել այս որոշմանը, 45-ը ձեռնպահ են մնացել:
Պուչդեմոնն, իր կառավարության մի քանի նախկին անդամների հետ լքել է Իսպանիան 2017-ի հոկտեմբերի վերջին շրջանային խորհրդարանի կողմից Կատալոնիայի անկախության անօրինական հռչակումից անմիջապես հետո: Դրանից հետո նրանք հայտնվել են ազգային և եվրոպական հետախուզման մեջ: 2019-ի մայիսին Պուչդեմոնը, Կոմինը և Պոնսատին ընտրվել են Եվրախորհրդարանի պատգամավոր:
2020-ի հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանի նախագահ Կառլոս Լեսմեսը դիմել էր Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլիին՝ Եվրախորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու համար: Գերագույն դատարանը հայտնել էր, որ նրանց դեմ քրեական գործի ուսումնասիրությունը շարունակվում է: