09/03/2021 16:45
Զելենսկին խոստացել է հասնել YouTube-ում «112 Ուկրաինայի», NewsOne-ի և ZIK-ի ալիքների փակմանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են արգելափակել պատժամիջոցների ենթակա «112 Ուկրաինա», NewsOne և ZIK հեռուստաալիքների հեռարձակումը YouTube պլատֆորմի վրա:
«Մենք արել ենք և շարունակում ենք աշխատել, որպեսզի այս ալիքներում տեսնեք միայն հեռուստատեսային կարգավորվող աղյուսակ, իսկ ինտերնետում, մասնավորապես YouTube-ում, դրանք կարգելվեն», - երեքշաբթի հայտարարել է Զելենսկին «Ուկրաինա-30» ֆորումում:
Փետրվարի 2-ին նախագահը գործի է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը նշված հեռուստաալիքների և դրանց սեփականատիրոջ՝ Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» կուսակցությունից Տարաս Կոզակի նկատմամբ պատժամիջոցների մասին: Երկրի ղեկավարն հայտարարել է, որ այդ ռեսուրսները ֆինանսավորվում են Ռուսաստանից և տեղեկատվական պատերազմ են մղում Ուկրաինայի դեմ: Նույն երեկոյան երեք հեռուստալիքները դադարեցրել են հեռարձակումը, դրանք հեռարձակվում են միայն YouTube հարթակում:
Պատժամիջոցների կիրառումից հետո փակ ալիքներից 100 լրագրող ստեղծել է նոր հեռուստաալիք՝ «Առաջին անկախը»: Այն սկսել է աշխատել փետրվարի 26-ին, բայց մեկ ժամվա ընթացքում անջատվել է արբանյակային հեռարձակման և կաբելային ցանցերից: