09/03/2021 19:15
Եվրո-2020-ից հետո Յոահիմ Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոաhիմ Լյովը կթողնի իր պաշտոնը ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո:
Այս տեղեկությունն իր կայքում պաշտոնապես հաստատվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (DFB) կողմից:
Բունդեսմանշաֆտի հետ մասնագետի պայմանագիրը հաշվարկված էր մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնության ավարտը, բայց Լյովը խնդրել է կրճատել պայմանագրի գործողության ժամկետը, և DFB-ն գնալ է նրան ընդառաջ:
61-ամյա Լյովը գլխավորում է Գերմանիայի հավաքականը 2006 թվականից: