09/03/2021 14:58
Անդրանիկ Մակարյանը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ, Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից», - ավելացրեց Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Անդրանիկ Մակարյանը չէր միացել ԳՇ հայտարարությանը։