09/03/2021 11:21
Ամերիկյան 12 նահանգի իշխանություն կլիմայի մասին հրամանագրի պատճառով Բայդենին դատի է տվել
Ամերիկյան 12 նահանգի իշխանություն հանրային առողջությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելու համար ստորագրած հրամանագրի պատճառով դատի է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, հայտնում է Fox News-ը:
Միսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիթթի ներկայացրած հայցին միացել են Արկանզաս, Արիզոնա, Ինդիանա, Կանզաս, Մոնտանա, Նեբրասկա, Օհայո, Օկլահոմա, Հարավային Կարոլինա, Թենեսի և Յուտա նահանգների գլխավոր դատախազներ:
Նրանց կարծիքով՝ պետության ղեկավարի հրամանագիրը խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, քանի որ այն ընդլայնում է դաշնային կարգավորիչների լիազորությունները: Նման ընդլայնումը կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը, ասում են հայցվորները:
Այսպես, Բայդենի հրամանագիրը երաշխավորում է ԱՄՆ դաշնային իշխանությունների իրավունքը հաստատել ջերմոցային գազերի սոցիալական ծախսերի թվերը, որոնց հիման վրա դաշնային կարգավորիչները կարող են փոխել և նոր դրույթներ մտցնել:
Դատարան դիմած նահանգները վստահ են, որ դա թույլ կտա դաշնային կարգավորող մարմիններին «միջամտել ամերիկյան կյանքի բոլոր ասպեկտներին՝ սկսած իրենց մեքենաներից մինչև սառնարաններ և տներ, սննդի և էլեկտրականության վճարներ»: