09/03/2021 11:35
Արցախում շարունակվում է սոցիալական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնումը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
27 դիտակետում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են ուսումնասիրել մասնավոր տնային տնտեսությունները և Լեռնային Ղարաբաղի սոցիալական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտները՝ պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման համար: Դա հնարավորություն է տվել խաղաղ բնակչությանը վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև սկսել վերանորոգման և վերականգման աշխատանքներ դպրոցներում և հիվանդանոցներում:
Ներկայումս ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի հիվանդանոցները սկսել են հիվանդներ ընդունել, դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, ռուս սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 բնակելի շենք, ներառյալ՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ օբյեկտ: