09/03/2021 16:30
Հավայան կղզիներում հայտարարվել է տարհանման մասին՝ ամբարտակի ճեղքման սպառնալիքի պատճառով (Տեսանյութ)
Հավայան կղզիներում հայտարարել են բնակիչների տարհանման մասին՝ Մաուի շրջանում գտնվող Կաուպակալուա ամբարտակի «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով: Սպառնալիքն առաջացել է երկարատև անձրևների հետևանքով, հաղորդում է CNN-ը:
«Հայկու շրջանում գտնվող Կաուպակալուա ամբարտակի հոսանքից ներքև գտնվողներին հանձնարարվել է տարհանվել», - ասված է արտակարգ իրավիճակների պետական գործակալության հայտարարության մեջ:
Մարդկանց առաջարկվում է ժամանակավորապես մնալ հատուկ բաց տարհանման կենտրոններում:
Իշխանությունների կարծիքով՝ ամբարտակի ճեղքումը կհանգեցնի բացասական հետևանքների՝ «մարդկանց կյանքի համար վտանգավոր ջրհեղեղների և գույքի զգալի վնասի» տեսքով: